ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ապամոնտաժման հարցը դեռ օրակարգում է

Ապամոնտաժման հարցը դեռ օրակարգում է
13.01.2014 | 16:36

Նախախորհրդարանի` անցած շաբաթ տեղի ունեցած ակցիայի ժամանակ մասնակիցները դեղին գլխարկներով էին: Այս հանգամանքը մամուլում տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձավ: Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանի խոսքով դեղինը դարձել է կառույցի խորհրդանիշ-գույնը: «Մենք ունենք ծրագիր, օրակարգ` այլընտրանքային իշխանություն ձևավորելու, և մեր ակցիաներն ուղղված են մեր ծրագրի մասին իրազեկմանը: Վերջապես նաև մեր շարժումը ունենում է իր խորհրդանշական գույնը: Դեղինին մենք, այսպես ասած, գեներացիաների արդյունքում չէ, որ հասել ենք: Եթե հիշում եք, տարիներ առաջ Մաշտոցի պուրակում դեղին սաղավարտավորների շարժում կար: Անցյալ ամիսներին, երբ նույնանման ակցիաներ էին տեղի ունենում Փակ շուկայի հետ կապված, հակառակ ճամբարից զատորոշվելու համար նույնպես ընտրվեց դեղինը», -irates.am-ին ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Իսկ ի՞նչ է խորհրդանշում դեղինը ըստ Նախախորհրդարանի` հարցրինք: «Այն լույսն է, արևը, հույսը, ինչու չէ` ապամոնտաժողն ու շինարարը, որովհետև մենք խնդիր ունենք այս համակարգը ապամոնտաժելու և նորը կառուցելու»: Նախախորհրդարանն արդեն տևական ժամանակ խոսում է համակարգի ապամոնտաժումից, սակայն այն դեռևս չի կայանում: Փորձեցինք տեղեկանալ` կտեսնե՞նք երբևէ համակարգի ապամոնտաժումը: «Անշուշտ»,-ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1562

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ